Կայծակի լույսն ավելի շուտ է երևում, քան լսվում է որոտի ձայնը. փաստեր կայծակի մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News 

կայծակ

Բյուրականի աստղադիտարանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Եկեք խոսենք կայծակի մասին․․․

Կայծակն էլեկտրական պարպում է մթնոլորտում։

Կայծակի էլեկտրական բնութը բացահատել է ամերկացի ֆիզիկոս Բ․ Ֆրանկլինը, որի հիման վրա փորձեր են կատարվել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ։

Ամպրոպաբեր ամպի տարբեր մասեր ունենում են տարանուն (տարբեր) լիցքեր։ Առավել հաճախ ամպի ստորին՝ դեպի Երկիր ուղղված մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը՝ դրական։

Կայծակն առաջանում է, երբ տարանուն լիցք ունեցող մասերը իրար են մոտենում։

Կայծակին ուղեկցող որոտի բացատրությունը հետևյալն է․

Էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։

Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կայծակի անցուղում ընկնում է, քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին․ անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ։

Ընդ որում, կայծակի լույսն ավելի շուտ է երևում, քան լսվում է որոտի ձայնը. Պատճառն այն է, որ լույսի տարածման արագությունն ավելի մեծ է, քան ձայնինը։

Կայծակը լինում է գծային, գնդային և օղակաձև (վերջին դեպքում թվում է, թե կայծակը կազմված է գնդաձև կամ երկարավուն մի շարք պայծառ մարմիններից)։

Առավել հաճախ հանդիպում է գծային կայծակը, որի երկարությունը կարող է հասնել մի քանի կմ-ի։

Կայծակի ավերիչ հետևանքների պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ»։

կայծակ

--00--ԱԹ