Շրջանառության մեջ է դրվել 4 նոր փոստային բացիկ, մեկը նվիրված է Բյուրականի աստղադիտարանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

նկար

2021 թվականի օգոստոսի 16-ին ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել չորս նոր փոստային բացիկ: Այս մասին հայտնում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ն։

Նամականիշով երկկողմանի փոստային բացիկները նվիրված են ֆրանսահայ նկարիչ «Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի (1921-2019 թթ.) ծննդյան 100-ամյակը» եւ հայ անվանի բնանկարիչ Արտաշես Աբրահամյանի (1921-2003թթ.) ծննդյան 100-ամյակը» թեմաներին: Նամականիշով երկկողմանի hաջորդ երկու բացիկները նվիրված են  Բյուրականի աստղադիտարանին եւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակին:

Բյուրականի աստղադիտարանին նվիրված բացիկի տպաքանակը 1500 հատ է, մյուս բացիկներինը՝ 500-ական հատ:

Բացիկների տեխնիկական տվյալներն են.

Թողարկման օրը` 16 օգոստոսի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

(Բյուրականի աստղադիտարանի բացիկի դիզայնը՝ Ռեմ Սահակյանի, Դավիթ Դովլաթյանի)

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

--00—ԼՄ