Գեղարքունիքում 12 ադրբեջանցու մեկ էինք գերի բռնել, 3 հոգի՝ մեկ, ինչո՞ւ հրամայեցիք թողնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ԿՀ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Անճարնե՛ր, ապաշնորհնե՛ր... 12 հոգի մեկ էինք զինաթափել ու գերի բռնել, 3 հոգու՝ մեկ, ու բոլորն էլ Գեղարքունիքում, ինչո՞ւ բաց թողելու հրաման տվեցիք, ինչո՞ւ եք ամեն ինչ անում, որ Հայոց բանակը բարոյալքվի, ինչո՞ւ...»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

 --00—ՄՀ