ԱՄՆ պետքարտուղարությունը պիտի պատասխանատվության ենթարկի Ալիևին՝ իր մահացու ագրեսիայի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Փալոուն

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիային՝ նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայաստանի միջազգային սահմանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ գործողությունների հետ կապված: Այս մասին հայտնում է 1lurer.com-ը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում և հարակից շրջաններում ադրբեջանական զինված ուժերի շարունակվող գործողություններով, որոնց հետևանքով հայ զինվոր է զոհվել, ևս վեց զինվորական գերեվարվել է: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահացու ագրեսիայի համար: Մենք կշարունակենք աշխատել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորվի, որ ԱՄՆ-ն օգտագործում է առկա դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները՝ այս վայրագություններին վերջ տալու համար: ԱՄՆ-ն պետք է մի շարք շոշափելի գործողություններ իրականացնի՝ խաղաղությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար»:

--00--ԱԹ