Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին վերջին շաբաթվա ընթացքում ստացվել է 265 զանգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

թեժ գիծ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները մայիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 265 զանգ, իրականացրել՝ 92 հետզանգ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ զանգերի հիմնական մասը սոցիալական բնույթի էին, այդ թվում՝ 165 զանգ՝ վարկերի մարման և օնլայն դիմումների լրացման մասին:

Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։

Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

 --00—ՄՀ