Հանրային հեռուստաընկերությունը լրատվական նոր ալիքի համար մայրաքաղաքային արտոնագիր է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

․

Հանրային հեռուստաընկերությունը երեկ մայրաքաղաքային արտոնագիր է ստացել լրատվական նոր հեռուստաալիքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Նա նշել է, որ բարձր վարկանիշով պայմանավորված՝ Հանրայինի լրատվական թողարկումները կարող են հեռարձակվել 24/7 ձևաչափով։

Լրատվական ալիքը կգործի հունիսի 9-ից։

--00--ԱՀ