Ովքե՞ր կպայքարեն Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

հ1

Սեպտեմբերի 25-ին կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։ Այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդից:

Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝

  • Հովհաննես Թովմասյան,
  • Հովհաննես Մովսիսյան,
  • Արմեն Սարգսյան,
  • Ռուդիկ Տեր–Գալստյան։

Հանձնաժողովի հաջորդ նիստի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս