Ազգային հավաքականի՝ 2018 թվականին խփած բոլոր գոլերը՝ մեկ տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 29, 24News

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Ազգային հավաքականի` 2018 թվականի ընթացքում խփած բոլոր գոլերի տեսանյութը:

Անցնող տարում մեր ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ 15 անգամ են գրավել մրցակիցների դարպասները:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները:

171 միավորորով Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին:

119 միավորով երկրորդ հորիզոնականում էր Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

32 միավորով երրորդ տեղում էր գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը։