Ես ներողություն եմ խնդրում այս 11մ հարվածի համար․ Մբապե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

Մբապե

Երկուշաբթի, հունիսի 28-ին, տեղի ունեցավ Եվրոպայի 2020 թ. առաջնության Ֆրանսիա-Շվեյցարիա 1/8 եզրափակիչ հանդիպումը: Այս մասին գրել է Armsport.am-ը։

Բուխարեստում հիմնական ժամանակն ավարտվեց 3: 3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ 11-մետրանոց հարվածաշարում շվեյցարացիներն ավելի հաջողակ էին: Որոշիչ 11 մետրանոցը վրիպեց Կիլիան Մբապեն:

«Այս էջը շրջելը շատ դժվար կլինի: Հսկայական հիասթափություն է, որ մենք դուրս թռանք՝ չկարողանալով հասնել մեր նպատակին: Ես ներողություն եմ խնդրում այս 11մ հարվածի համար: Ես ցանկանում էի օգնել թիմին, բայց չստացվեց: Դրանից հետո դժվար կլինի քնել: Բայց սրանք այս սպորտաձեւի ռիսկերն են, որոնք ես շատ եմ սիրում:

Գիտեմ, որ դուք ՝ երկրպագուներդ, հիասթափված եք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար և միշտ մեզ հավատալու համար: Ամենակարևորը` ավելի ուժեղ դառնալ` դիմակայելու մարտահրավերներին: Իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Շվեյցարիայի ազգային հավաքականին», – ասվում է Մբապեի հայտարարության մեջ:

 --00—ՄՀ