Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովում են խոտ հավաքող բնակիչների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

1

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ապահովում են խոտ հավաքող տեղի բնակիչների անվտանգությունը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ասկերանի շրջանում ապահովվում է գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը: Շրջանում կան բազմաթիվ մշակովի դաշտեր, որոնք սահմանազատման գոտում են», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը:

Ըստ աղբյուրի՝ Շոշ գյուղի բնակիչներն այս դաշտերում խոտ են քաղում անասունների համար, ինչպես նաև խոտ հնձում:

Ռուս սակրավորները գյուղատնտեսական նշանակության հողերում ստուգել են պայթյունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի առկայությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

--00—ԼՄ