Վարանդայում՝ Հադրութի ուղղությամբ, հրդեհ է բռնկվել. այրվում է ականապատ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

հրդեհ

Ադրբեջանի Արտակագ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ֆիզուլիի (Վարանդա) շրջանի Գարազալի գյուղում՝ Հադրութի ուղղությամբ, ականապատված լեռնային տարածքում հրդեհ է բռնկվել բաց դաշտում և մասամբ անտառային գոտում: Հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ-ը։

Ըստ գերատեսչության՝ ներգրավվել է նախարարության ավիացիոն ջոկատի ուղղաթիռը, ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհը մարելու ուղղությամբ:

--00—ԼՄ