ՀՀ-ի կողմից տրամադրված ականապատ տարածքների քարտեզները կազմում են 25 տոկոս․ Ադրբեջանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Տարածաշրջան

Հայաստանի կողմից տրամադրված ականապատ տարածքների քարտեզները կազմում են ընդամենը 25 տոկոս, ինչը բարդացնում է աշխատանքների վերականգնումը Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

«Ցավոք այն փաստը, որ Հայաստանը երկար ժամանակ հրաժարվում էր տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, իսկ այնուհետ տրամադրած քարտեզների ճշտությունը կազմում էր 25 տոկոս, էականորեն դանդաղեցրեց աշխատանքների վերականգնումը Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում»»,-նշել է Ադրբեջանի վարչապետը։

Նրա խոսքերով, այդ շրջանների քաղաքաների և գյուղերի վերականգնումը, ժամանակակից ինֆրաստրուկտուրաների ստեղծումը պետբյուջեի վրա կնստի 2․2 միլիարդ մանաթ (1․3 միլիարդ դոլար)։