Հայիթիում երկրի նախագահի սպանությունից հետո ռազմական դրություն է հայտարարվել  

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

․

Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը։ 

«Որոշումն ընդունվել է երկրի նախագահի սպանությունից հետո՝ նախարարներ խորհրդի արտահերթի նիստի ավարտին»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք գնդակահարել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Հարձակման ժամանակ նրա կինը ևս վիրավորվել էր և ավելի ուշ նույնպես մահացել է ստացած վնասվածքներից:

--00--ԱՀ