Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեկ անձ մահացել է, 4–ը՝ տեղափոխվել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 10,  24News

վթար

Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։30-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Honda Elysion մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

--00—ՄՀ