Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը և խորհրդականները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 28, 24News

արարատ

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեկ այլ կարգադրությամբ աշխատանքից ազատվել են նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ  Ավետիսյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։

Աշխատանքից ազատվել է նաև Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։

--00--ԱՀ