ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ լրջորեն մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով: Այս մասին ասված է ՀԱՊԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Լրջորեն մտահոգում է տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգը, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Զասի խոսքով` ուժի կիրառումն անթույլատրելի է:

«Ողջունում եմ ՌԴ ջանքերը` ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ասել է նա:

--00--ԱԹ