Արգիշտի Քյարամյանն աշխատանքից ազատել է Կոտայքի քննչական վարչության պետին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Արգիշտի Քյարամյան

ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը շարունակում է կադրային փոփոխությունները։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ աշխատանքից ազատվել է դատախազական ու քննչական աշխատանքի երկարատեւ փորձ ունեցող Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանը։ Նրա փոխարեն վարչության պետ է նշանակվել Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանը։

--00--ԱԹ