Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Դավդյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել Ռուսաստանյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։

Ֆուտբոլիստը հավաքական է հրավիրվել մասնակցելու 2022 թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլին։

Դավիդյանը «Խիմկի» էր տեղափոխվել բառացիորեն օրեր առաջ` Հայաստանի չեմպիոնի «Ալաշկերտ»-ից:

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին Սկոպիեում կհանդիպի Մակեդոնիային։ Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 22։45-ին։

--00—ՄՀ