Լրագրողներն ԱԺ օթյակի պատուհանի ապակուն հարցեր փակցրին՝ ուղղված Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Ազգային ժողովում այսօր մի քանի լրագրողներ բողոքի ակցիա են արել լրագրողների օթյակում: Նրանք թղթի վրա գրել են իրենց հարցերը՝ ուղղված ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանին և փակցրել օթյակի պատուհաններին:  

Դրան զուգահեռ նրանք նաև թխկացրել են ապակիներին՝ պահանջելով, որ ՀՀ վարչապետը պատասխանի իրենց հարցերին: Անվտանգության աշխատակիցները հորդորել են չթխթկացնել ապակիներին, հակառակ դեպքում նրանց օթյակից դուրս կհանեն:

Ավելու ուշ անվտանգության աշխատակիցները ակցիա անողներից պահանջել են դուրս գալ օթյակից: Լրագրողներն էլ թղթերի վրա գրված հարցերը փակցրել են ապակիներին ու հեռացել:

--00--ԿԿ