Փաշինյանը Չինաստանում Հայաստանի առեւտրական կցորդ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաշես Պետրոսյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ։ 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝

1. Արտաշես Պետրոսյանին 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,– ասվում է որոշման մեջ։

 --00—ՄՀ