Սյունիքում ճանապարհը փակած ադրբեջանցիները հայկական կողմի հետ չեն ցանկանում բանակցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

նկար

Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսելու փորձն ապարդյուն է եղել։ Ճանապարհը փակած ադրբեջանցիների հետ փորձել է հանդիպել Սյունիքի մարզպետի տեղակալ Կամո Ավանեսյանը, գրում է «Փաստինֆո»-ն։ 

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանցիները հայկական կողմի հետ հանդիպել չեն ցանկանում՝ նշելով, որ միայն ռուսական կողմի հետ են բանակցելու։

«Հակառակորդի հետ չկարողացանք հանդիպել։ Չեն ուզում մեզ հետ հանդիպել, ռուսների հետ ենք հանդիպել, ասել են՝ այսօրվա մեջ անպայման կբացվի։ Այսօրվա դրությամբ ճանապարհը բացվելու է։ Բանակցություններն այնպես են ընթանում, որ այսօր անպայման բացվելու են ճանապարհները», - վստահեցրել է փոխմարզպետը։

--00—ԼՄ