Զարհուրելի է, որ Փաշինյանն ադրբեջանական տեղանուններով է նկարագրում Գորիս-Կապանի վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

«Թիվ մեկ անհանգստությունս այն է, որ Կառավարության ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձը ադրբեջանական տեղանուններով է նկարագրում Գորիս-Կապանում ստեղծված վիճակը, սա ինձ համար շատ զարհուրելի է»,- այս մասին 24News ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին: 

«Գորիս -Կապան միջպետական ճանապարհի փակումը շատ վատ նախադեպի շարունակությունն էր, որը դրվեց մայիսի 12-ի, Սև լճի տարածք ադրբեջանցիների ներխուժմամբ: Երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ասում է, որ Սև լճի այսքան տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, թշնամին մտածում է, որ միջպետական ճանապարհի համար էլ պատերազմ չի սկսի, չնայած ինչի՞ մասին է խոսքը, թիվ մեկ քաղաքական ամբիոնից նա համարձակվեց ասել, որ այդ ճանապարհները Խորհրդային քարտեզներով Հայաստանի տարածքում չեն գտնվում»,- նշեց պատգամավորը: 

Մամիջանյանի խոսքով,  իշխանությունը պետք է Սյունիքի սահմանում ինժեներական աշխատանքներ իրականացներ, ինչպես նաև վերանորոգեր Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհը, քանի որ այն անանցանելի է, հատկապես բեռնափոխադրումների համար: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ