Դաշքեսանում (Քարհատ) ականի պայթյունից ադրբեջանցի է տուժել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

հասարակական

Դաշքեսանի (Քարհատ) շրջանում ական է պայթել, որի հետևանքով տուժել է Տագիև Շուքյուր Աշրաֆ անունով հովիվը: Նրան հոսպիտալացրել են ծանր վիճակում:Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանային գյուղում։