Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը հովվին վերադարձնելու ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

տռռեգտեռգ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ ՀՀ պաշտպանության նախարարությունից 1lurer.am-ին հավաստիացրին՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը հովվին վերադարձնելու ուղղությամբ: 

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանցի 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։

--00--ՍԳ