Զորամիավորումների և կայա­զորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News   

ՊՆ

Սեպտեմբերի 10-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայա­զորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Հավաք-խորհրդակցությունն ուղղված էր իրա­վաբանների՝ իրենց գործառութային պարտականությունների արհեստավարժ կատա­րման ու մասնագիտական պատրաս­տու­թյան մա­կար­դակի բարձրացմանը։

ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավա­բանական ծառայության պետ, գնդապետ Կ. Միր­զո­յանը հավաք-խորհրդակցության մասնակիցներին տվել է հանձնարարականներ` իրավական աշխա­տանքների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:

--00—ՄՀ