Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Կառավարություն

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 16-ի օրակարգային հարցերի թվում է ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» նախագիծը: 

Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք  կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մինչև «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 19.06.2019թ. ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելը (ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից) ինտերնետ շահումով խաղերի գովազդը եղել է ագելված, այդ թվում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

Օրենքի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը և նրա  նկատմամբ  սահմանվել է, որ կիրառվում են վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները: Արդյունքում 2020թ. համացանցով կատարված խաղադրուքների համեմատած 2018թ. հետ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ (կցվում է):

Այդ մասին են վկայում նաև Պետական վերահսկողական ծառայության  կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ» ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման արդյունքները և առաջարկությունը՝ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ:

Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում (աշխարհում նման աճեր չեն գրանցվում) աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել  համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում: 

--00--ԱԹ