3 նախագիծ հանրային քննարկման կդրվի․ նպա­տակը շահումով խաղերի հարկային բեռի վերանայումն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

շահում

Հանրային քննարկման են ներկայացվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, հայտնում է ֆինանսների նախարարությունը։

Նախագծերի նպա­տակը խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռի վերանայումն է:

Նախագծերի մանրամասներին ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3RT9uM:

Առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետն է ս. թ. հոկտեմբերի 4-ը:

--00—ԼՄ