Ալիևը կրկին հայտարարել է, որ բոլոր ռազմագերիները վերադարձվել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Պատերազմ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում նորից հայտարարել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան։ Բացի այդ, նա հերքել է հայ գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին փաստերը։

«Բոլոր ռազմագերիները, որոնք գերի են վերցվել պատերազմի ժամանակ, վերադարձվել են Հայաստանին։ Ինչ վերաբերվում է մյուսներին, որոնց մասին խոսում են տարբեր կազմակերպություններ, ապա պատերազմի ավարտից հետո նրանք Հայաստանի հրամանատարների կողմից ուղարկվել են մեր դիրքերի ուղղությամբ և հանցագործություններ կատարել՝ սպանելով 4 զինծառայողի։

Նրանցից շատերը, որոնք հանցագործություն չեն կատարել, արդեն վերադարձվել են, իսկ մյուսների գործերով դատարանները վճիռներ են կայացրել»,- ասել է Ալիևը։