ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Երկուշաբթի Իրանի կենտրոնական հատվածում գրանցվել է 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին հայտնում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Օջախը գտնվել է Շահր-Քորդ քաղաքից 106 կմդեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
--00—ԼՄ