Ալիևը ողջունում է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին «ՀՀ-ից եկող դրական ազդակները» 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Քաղաքական

Ադրբեջանը ողջունում է Հայաստանից եկող դրական ազդակներն ու հայտարարությունները, որոնք ուղղված են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ 

«Մենք ողջունում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայտարարություները։ Մենք բաց հայտարարում ենք, որ աջակցում ենք դրանց։ Մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանին», - հայտարարել է Ալիևը օկուպացված Ջրականում ունեցած հանդիպման ժամանակ՝ շեշտելով, թե «անհրաժեշտ է վերացնել պատերազմի ցանկացած հավանականություն տարածաշրջանում»։

--00--ԿԿ