Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Եռօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

--00—ԼՄ