Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Դիլիջանի թունելի մոտակայքում, Լոռու մարզի Մեղվահովիտ և Աթան գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

--00--ԿԿ