Քաջարանում, Ալավերդի քաղաքի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

մառախուղ գորիս

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Քաջարան քաղաքում, Ալավերդի քաղաքի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ