«Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել». Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակական

«Ինձ համար հայրենիքն այն է, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ նայելիս լքված տարածքի տպավորություն չի թողնում»։ Այս մտքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, արտասանել է երեկ, ԱԺ ամբիոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել:

Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ այս մարդն անգամ մի կաթիլ պատկերացում չունի հայրենիքից: Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ անհնար է այս մարդուց սկնկալել պետության զարգացում և հայրենիքի շենացում: Այս մարդը պնդում է, որ չբնակեցված տարածքներն իր հայրենիքը չեն, որ դեռևս չկառուցված, թույլերը չուժեղացված համայնքները, որտեղից դժվարությունների պատճառով արտագաղթում են մարդիկ, իր հայրենիքը չէ: Մարդիկ, դուք ո՞նց եք քվարկել այս մարդու օգտին:

Այս թունավոր գաղափարներով ու մտածողությամբ մարդն ինչպե՞ս կարող է որևէ բարիք ստեղծել: Այդպիսի մարդը, իմ համոզմամբ, հենց սատանայի մարմնավորումն է:

Իմ երկրի ամեն սանիտիմետր հողը, ամենաքիչ բերքատվությամբ, ամենաանպիտան տարածքն իմ Հայրենիքն է:

Հայրենիքը կառուցում են, շենացնում, բնակեցնում, և ոչ թե նվիրում կամ հանձնում ուրիշին, առավել ևս՝ թշնամուն»։

--00--ԿԿ