Երևանի օրվա կապակցությամբ որևէ ուղերձ չի հնչել ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի կողմից 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

Այսօր Երևանի օրն է, որի կապակցությամբ բաց դրանից, որ որևէ ուղերձու շնորհավորանք չի հնչել շրջագայությունների մեջ գտնվող Հանրապետության նախագահից և պատվաստման գործում ձերբակալություններով և կալանքներով զբաղվող ՀՀ վարչապետի կողմից, անգամ հիշատակում չկա Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային էջում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը.

«Միակ հիշատակումը Facebook-ի օգտատեր Hayk Marutyan-ի կողմից է, որի «շնորհավորական» տեքստը թախիծից ու կարեկցանքից բացի, այլ զգացողություններ չի առաջացնում։

Այսօր այն Երևանի օրն է, որ նախկին «հանցավոր», «կոռումպացված» ռեժիմը մեծ շուքով, քաղաքի բոլոր փողոցներում տոնական տրամադրությամբ «Իմ սրտի մայրաքաղաք» և այլ կարգախոսներով տոնում էր ամեն տարի։

Անգամ Քո փողոցները փակելով իշխանության եկած, իսկ հետո այդ փողոցներում Քո զավակների անուններով սև ժապավեններ կապած իշխանությունների կամքից, գործողություններից և անգործություններից․ «Սիրում եմ Քեզ իմ Երևան ու չգիտեմ ինչի համար․․․»։

Հ․Գ․ Ի դեպ, Հանրապետության նախագահը հիմնադրել է «Երևան իմ սեր» անունով մի հիմնադրամ, որի ծրագրերով է իրագործել մի շարք PR ակցիաներ, ընդհուպ մինչև Մեծ Բրիտանիայի Արքայազնի մասնակցությամբ»-գրել է Ղազարյանը։