ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:25-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի Հ․ Հակոբյան փողոցում այրվում են անասնագոմ ու անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին:
--00—ԼՄ