ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24 News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 14-ին Անկարայում Թալիբանի կողմից Աֆղանստանում ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակության հետ հանդիպումից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտում է թուրքական «Հաբերլեր»-ը:
«Մեր ընկերները հանդիպումների ժամանակ մեզ են ներկայացրել հումանիտար օգնության խնդրանքներ: Մենք այդ խնդրանքների շրջանակներում աֆղան ժողովրդին ցուցաբերելու ենք ամեն տեսակ աջակցություն », - ասել է Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան աֆղան ժողովրդի հետ ունի վաղեմի եղբայրություն և բացառված է, որ այդ ամենը մի կողմ դնի:
«Մենք աֆղան ժողովրդի հետ ունենք վաղեմի եղբայրություն և բացառված է, որ այդ ամենը մի կողմ դնենք: : Մենք հսկայական աշխատանք ենք կատարել Աֆղանստանի ենթակառուցվածքների և վերակառուցման ոլորտներում»,- հայտարարել է Էրդողանը:
Աֆղանստանում Թալիբանի կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակությունն այցելել է Թուրքիայի մայրաքաղաք:
Պատվիրակությունը գլխավորել է Թալիբանի կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին:
Թալիբանի պատվիրակությունն Անկարայում հանդիպել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկված գլխավոր թեմաներն են եղել Աֆղանստանում կառավարության ներառականության, Քաբուլի օդանավակայանի գործարկման, ինչպես նաև կանանց և երեխաների աշխատանքին և կրթությանը վերաբերող հարցերը:
--00—ՄՀ