Գլուխ են գովում՝ տնտեսությունն աճում է. 2021-ի պետբյուջեի 4,8% տնտեսական աճին չեն հասել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

«Առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են, սննդամթերքը նախորդ տարվա համեմատ միջինը 16 տոկոսով թանկացել է, բայց կենսաթոշակները, նպաստները չեն բարձրացել, սա բերում է աղքատացման և հարվածում է սոցիալապես անապահով խավին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ցուցանիշը 4.4 տոկոսով է աճել, այսինքն՝ իրենք նույնիսկ 2021 թվականի պետական բյուջեով դրված 4.8 տոկոս տնտեսական ցուցանիշին չեն հասել, բայց գլուխ են գովում, թե տնտեսությունն աճում է: Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսից սկսած նվազում է։ Եթե այսպես շարունակվի, նախորդ տարվա համեմատ 2-3 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունենալու, իսկ նախորդ տարի, ինչպես գիտենք, համավարակի պատճառով լոքդաուն էր»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր