Ավելի դժվար է լինելու թուրքին իր կանգնած տեղից հետ շպրտելը․ Օհանյանը՝ դեմարկացիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորները անդրադարձել են սահմանային խնդիրներին։

Ըստ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի՝ հակառակորդն իրենց GPS-ներով ներխուժել են Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս և արդեն իսկ սահմաներ են կահավորում։

«Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի այն ահազանգը, որ մեր տարածքի ներսում ադրբեջանցիները կահավորում են իրենց համար ամրաշինական կառույցներ, պատասխանը․․․ որքան դու պետք է տհաս լինես և հեռու լինես այդ ամենից, որ ասես՝ գիտեք, ահազանգողը․․․ մտահոգված մարդու, պատշտոնայի  պատասխանին ասեք՝ դե ոչինչ, մի քանի ամիս է մնացել, որ ինքը իր պարտականությունները կատարի։

Իրենք պիտի հասկանային՝ այնտեղ, որտեղ որ զինվորի ոտքն է դրվում, մանավանդ՝ թուրքի, դրանից հետո ավելի դժվար է լինելու իրական սահմանների ճշտման ժամանակ հետ շպրտել այն տարածքներից, որտեղ որ իրենք կանգնած են»,-ասել է Սեյրան Օհանյանը։

--00--ԿԿ