Համբիկ Սասունյանը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

կոլաժ

1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված եւ վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան:Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:
 
«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը և զգալ ընտանեկան ջերմությունը։ Ձեր ցուցաբերած աջակցությունը մշտապես քաջալերել է ինձ և դրական ներդրում ունեցել իմ դժվարագույն օրերի վրա, - գրել է Համբիկ Սասունյանը:

Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել:

--00—ՄՀ