Որևէ պաշտոնյա իրավասու չէ կամայական սահմանել ավագանու անդրանիկ նիստի օրը. Էմին Երիցյան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

երիցյան

Հերթական ընտրության ռեժիմով ընտրված նորընտիր ավագանու նիստերը 20-օրյա ժամկետում հրավիրվում են միայն մեծամսնական ընտրակարգով ընտրվող համայնքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համամասնական ընտրակարգով ընտրվող նորընտիր ավագանիների առաջին նիստերը (Գյումրի, Մեղրի, Տեղ, Դիլիջան, Գորիս, Տաթև) գումարվում են օրենքի  ուժով, կարգավորվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 5-րդ գլխով, հոդված 64-ի 1-ին կետի համաձայն։

Հոդված 64. Ավագանու նիստերը

1. Նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

Որևէ պաշտոնյա իրավասու չէ հրավիրել այդ ավագանիների անդրանիկ նիստը, որևէ պաշտոնյա իրավասու չէ կամայական սահմանել անդրանիկ նիստի օրը։

Հաշվի առնելով, որ մի շարք համայնքների ընտրական ժամանակացույցը խախտվել էր, որի արդյունքում նախորդ ավագանու լիազորությունների ժամկետն արդեն իսկ ավարտված էին, ապա, տրամաբանորեն, նորընտիր ավագանիների առաջին նիստերը պետք է անցկացվենին ՏԸՀ-երի կողմից մանդատների բաշխման մասին արձանագրությունները կազելու (հոկտեմբերի 28) հաջորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին»։

 --00—ՄՀ