Սասուն Միքայելյանը ցավակցական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, որում ասվում է.

«ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ցավակցում է ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին սիրելի մոր՝ տիկին Նորայի մահվան կապակցությամբ:

Մեր զորակցությունը ընտանիքին:

Կիսում ենք վիշտը՝ ընտանիքին, հարազատներին, բարեկամներին տոկունություն և համբերություն ենք մաղթում»:

--00—ՄՀ