Արցախը՝ Ադրբեջանի կազմում. սա՛ է լինելու դելիմիտացիայի հետևանքն ու միակ լուծումը. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Այս իշխանությունն արեց ամեն ինչ` պատերազմն անխուսափելի դարձնելու և պարտվելու համար: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

Նրա խոսքով՝  մեր պարտությունը նոյեմբերի 9-ին չէր. այն սկսվել է հերոսների հետապնդումից, բանակի գլխատումից, 44 օր մենակ ենք մնացել. դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել, ոչ մի երկիր չի դատապարտել ագրեսիա սկսողին:

«Խաղաղության դարաշրջան են բացում. ձեր հալը հալ չի` նման ծրագրեր իրականացնելու համար: Ամենից անհասկանալին այն է, որ Հայաստանը դատապարտվեց Գյանջային հրթիռային հարված հասցնելու համար: Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը մերժվեց անհասկանալի բացատրությամբ. դրանից հետո զոհվածների մեղքը այս իշխանության վզին է»,- ասաց նա:

Քոչարյանն անդրադարձավ նաև դելիմիտացիայի գործընթացի հետևանքներին, նշեց՝  այդ դեպքում մնալու է մեկ լուծում, այն է՝ Արցախն` Ադրբեջանի կազմում:

--00--ԱԹ