Վստահ չեմ, որ Արմեն Գրիգորյանը անձամբ մեքենա վարել է այդտեղ, մտածեցի գրեմ՝ իմանա. Արսեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24 News

Կարապետյան Ա

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ, 44-օրյա պատերազմի մասնակից Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էն օրը գնացել-հետ ենք եկել Տաթև-Կապան ճանապարհով։ Պատմեմ, իմանաք, զուտ ինֆո։ Փոքր ու միջին մարդատարների համար վատ չէ, սիրուն ճանապարհ ա, նույնիսկ հաճելի, ասֆալտը նորմալ։

Բայց նեղ ա, ոլորանները ահավոր շատ, վեստիբուլյար թույլ սարքով մարդիկ նաղդ բորշող են։ Խամ վարորդների համար վտանգավոր ա՝ կահավորված չէ, մի քանի տեղ երթեւեկելի մասից, Աստված չտա, դուրս եկար՝ կհայտնվես ձորում։ Մի քանի տեղ երկար իջնելուց սխալ քշես արգելակներդ վառելու ես։

Ձյուն եկավ կամ սառեց, չեմ պատկերացնում։ Իսկ բեռնատարների համար բացարձակ հարմար չէ։ Նախ, եթե ֆուռ ռաստ եկավ, վազանցը շատ վտանգավոր ա, ուղիղ տեսանելի հատվածները քիչ են։

Ոլորանների շառավիղը փոքր ա, բեռնատարները դուրս են գալիս հանդիպակած գիծ, որ տեղավորվեն, ուշադիր չեղար՝ լավ չի լինի։ Իսկ եթե ֆուռ փչացավ կամ շուռ եկավ (նման բան Դիլիջանում տեսել եմ), մինչև չհանեն, հաշվեք փակ ա ճանապարհը։

Վստահ չեմ, որ Արմեն Գրիգորյանը անձամբ մեքենա վարել ա այդտեղ, մտածեցի գրեմ, իմանա»։

--00--ԱԹ