Հայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24 News

կորոնավիրուս

 

Նիդերլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ  փոփոխություններ են տեղի ունեցել համավարակով պայմանավորված  Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդելու ընթացակարգում։  Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Համաձայն նոր որոշման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ։

Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները  կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։

Նոր որոշման մասին ամբողջական տեղեկատվությունը ստորև ներկայացվող հղումով։

  --00—ՄՀ
 

Տեսանյութեր