Հայաստանում կորոնավիրուսից 1 օրում ապաքինվել է 207 մարդ․ վարակվածների թիվը 12 հազար 364 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News      

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 547 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 12 հազար 364  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 207 մարդ, շարունակում է բուժվել 8385-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3720 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 190 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 69-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 66 հազար 674   քաղաքացի:   --0—ՄՀ