Տիգրան Ուլիխանյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24 News

ուլիխանյան

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Տիգրան Ուլիխանյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Ուլիխանյանը ՊՎԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարի 15-ից:

  --00—ՄՀ