Քոչարյանը հրաժարվեց իշխանափոխության գաղափարից, թող գնան ԱԺ աշխատեն՝ թեկուզ քննադատելով իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News  

         

Պետք է գործողություններ ձեռնարկվի, որ ադրբեջանցիները չլինեն ՀՀ տարածքում, անձամբ ես չեմ հավատում, որ որևէ հրամանով կամ օտար երկրների ճնշման տակ ԶՈՒ-ի հետ քաշվելու հրաման կլինի, կարծում եմ, որ Հայաստանն ուժային լուծման պետք է գնա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը:

«Միջազգային հանրության հայտարարութուններից մեծ սպասելիք չպետք է ունենալ, կարելի է ընկալել որպես լավություն: Մանր հարձակումների պատճառով մենք կմաշվենք ու կհյուծվենք:

Մեզնից է կախված՝ ինչքանո՞վ ենք պատրաստ մեր երկիրը պաշտպանել, պատրա՞ստ ենք 5000 կամ 50 հազար զոհի գնով պաշտպանել, կարծում եմ, որ պետք է ամեն գնով պաշտպանենք մեր երկիրը, ամեն սանտիմետրի համար պետք է պատրաստ լինենք գին տալու, ոչ մեկին որևէ բան չպետք է զիջենք»,-ավելացրեց նա:

Անդրադառնալով ընդդիմություն-իշխանություն երկխոսության անհրաժեշտությանը՝ Ուլիխանյանը նշեց, որ նախագահների հանդիպումից ակնկալիք չունի, ընդդիմությունն ու իշխանությունը այնպիսի բառապաշարով են կամուրջներն այրել, որ սպասելիքներ չկան. «Բոլորն օդում քննադատում են իշխանությանը, ոչ մեկ չի ասում, եթե լինի վարչապետ, ինչ կանի: Որախ եմ, որ Քոչարյանը հրաժարվեց իշխանափոխության գաղափարից, թող գնան ԱԺ աշխատեն՝ թեկուզ քննադատելով իշխանությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հերմինե Միքայելյան

   --00—ԱՊ