Ընտրվեց Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի կազմը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24 News

Աշոտ Մինասյան

Ս.թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Աշոտ Մինասյանի (Երկաթ) Պաշտպանության Խորհրդի առաջին նիստը: 

Ընտրվեց խորհուրդ հետևյալ կազմով՝
1. Թաթուլ Պետրոսյան - արդարադատության գեներալ-մայոր
2. Սամվել Հարոյան - մշակութային և հասարակական գործիչ
3. Գագիկ Համբարձումյան - գեներալ-մայոր, ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ
4. Սերժ Սրապիոնյան - գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
5. Տարոն Մինասյան - Աշոտ Մինասյանի ավագ որդի
6. Արամ Վարդևանյան - ՀՀ ազգային ժողովի պատգամավոր
7. Ռուբեն Մելիքյան - իրավապաշտպան, Արցախի հանրապետության նախկին ՄԻՊ
8. Հրանտ Թոխատյան - ՀՀ ժողովրդական արտիստ
9. Գևորգ Գևորգյան - ռազմական և քաղաքական գործիչ
10. Միհրան Պողոսյան - փաստաբան, Աշոտ Մինասյանի պաշտպան
11. Սամվել Թադևոսյան - սցենարիստ-ռեժիսոր
12. Վահան Վարդանյան - հասարակական գործիչ
13. Կարեն Հակոբյան - «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության նախագահ
14. Ռուբեն Հովհաննիսյան - մշակութային գործիչ, մասսայական հանդիսությունների ռեժիսոր
15. Կարեն Արիստակեսյան - գրականագետ, մշակութաբան
16. Արթուր Սահակյան - բեմադրող-ռեժիսոր
17. Կարեն Գևորգյան - բալետմայստեր, մշակույթի վաստակավոր գործիչ
18. Գագիկ Սարգսյան - մշակույթի գործիչ
19. Ռազմիկ Մարտիրոսյան - սոցիոլոգ
Քննարկվեցին կազմակերպական հարցեր, խորհրդի նախագահ ընտրվեց Թաթուլ Պետրոսյանը, համակարգող՝ Սամվել Հարոյանը:
Խորհուրդը որոշեց հետամուտ լինել Աշոտ Երկաթի դատական գործընթացին և հետևողականորեն պայքարել նրա խափանման միջոցը՝ կալանավորումը չեղարկել տալու համար:

  --00—ՄՀ