Հաստատվել է դատախազության պարբերականի միջազգային իրավաբաններից կազմված խմբագրական խորհրդի կազմը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot 2022-12-30 122023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի դեկտեմբերի 29-ի հրամանով հաստատվել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

Խորհրդի գործառույթների թվում են պարբերականի զարգացման ուղղությունների մշակումը, տպագրվող գիտական հոդվածների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելուն ուղղված աշխատանքների համակարգումը:

«Օրինականություն» գիտագործնական պարբերականի խորհրդի նախագահ է նշանակվել Գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը:

Խորհրդի կազմում ընդգրկվել են.

Արթուր Ղամբարյանը - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ.

Հաննա Սուխոցկան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվավոր նախագահ, Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Լեհաստանի նախկին վարչապետ.

Յանիս Պլեպսը - իրավաբանական գիտությունների դոկտոր, Լատվիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, Լատվիայի Գերագույն դատարանի դատավոր.

Ռոման Մելնիկը - իրավաբանական գիտությունների դոկտոր, Մ.Ս. Նարիկբաևի անվան KAZGUU համալսարանի իրավունքի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր.

Լեոնիդ Գոլովկոն - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության, արդարադատության և դատախազական վերահսկողության ամբիոնի վարիչ.

Իգոր Կրավեցը - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Նովոսիբիրսկի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ.

Նորբերթ Բերնսդորֆը - իրավաբանական գիտությունների դոկտոր, Մարբուրգի Ֆիլիպսի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հիմնարար իրավունքների Եվրոպական միության խարտիայի ազգային փորձագետ (Վիեննա), Դաշնային սոցիալական դատարանի նախկին դատավոր:

Նշենք, որ այս բարեփոխումներն իրականացվում են Գլխավոր դատախազության կողմից հայտարարված «Օրինականություն» գիտագործնական պարբերականի միջազգայնացման գործընթացի համատեքստում:

--00—ՅՄ